Բաժիններ՝

Մոն դե Մարսանի քաղաքապետն առնետ է կերել՝ «Բարսելոնայի»՝ ՊՍԺ-ին հաղթելուց հետո

Համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի Մոն դե Մարսան քաղաքի քաղաքապետ Շառլ Դեուն առնետ ուտում:

Ամիսներ առաջ Շառլ Դեուն խոստացել էր հրապարակայնորեն առնետ ուտել այն դեպքում, եթե կատալոնական «Բարսելոնան» կարողանա հաղթել ֆրանսիական ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

Առաջին խաղում կատալոնական ակումբը պարտվել էր 4:0 հաշվով, սակայն երկրորդ խաղում կարողացավ պատմական քամբեք անել և 6:1 հաշվով հաղթել ֆրանսիական թիմին՝ երկու խաղերի արդյունքում դուրս գալով հաջորդ փուլ: Միայն ամիսներ անց՝ Շառլ Դեուն կատարել է խոստումը և Մոն դե Մարսանի սրճարաններից մեկում կերել է առնետ:

https://www.youtube.com/watch?v=eY8-LT1ycL8

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս