Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Բեյլին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային նպատակ ունի: Ըստ անգլիական մամուլի տեղեկությունների՝ մանչեսթերյան ակումբը ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին:

Վերջին օրերին տարածվում են խոսակցություններ, որ Բեյլը ցանկանում է հեռանալ մադրիդյան ակումբից, սակայն ակումբը չի պատրաստվում վաճառել նրան: Ըստ իսպանական մամուլի՝ Բեյլը կհեռանա, եթե ակումբը ձեռք բերի «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին:

Մամուլում շրջանառվում է մեկ այլ վարկած, ըստ որի՝ մադրիդյան ակումբը կարող է վաճառել Բեյլին և այդ գումարով գնել Մբապեին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31