Պեպ Գվարդիոլայի օրոք ակումբները տրանսֆերների վրա ծախսել են մոտ 1 մլրդ եվրո
Ինչպես գրում է Marca-ն, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով օրերս ձևակերպեց Բենջամեն Մենդիի տեղափոխությունը պաշտպանների համար ռեկորդային 57.5 մլն եվրոյով, հասցրեց տրանսֆերային ծախսերը մարզչական կարիերայի ընթացքում 998.4 մլն եվրոյի:
«Սա խելագարություն է: Գները չափազանց արագ են աճում: 2-3 տարի առաջ անհնարին էր պատկերացնել, որ մեկ ֆուտբոլիստը կարող է արժենալ 100 մլն եվրո: Հիմա դա իրականություն է, իսկ գները միայն կբարձրանան: Ես կցանկանայի ավելի քիչ վճարել, բայց այդպիսին է շուկան: Ոչ միայն «Սիթին», բոլոր ակումբներն են շատ վճարում: Տեսնենք՝ ինչ կլինի մի քանի տարի անց, բայց մենք բոլորս պետք է մտածենք այդ մասին»,- հայտարարել է Գվարդիոլան AS-ին:
Անգլիական ակումբում կատալոնացու մասնագետը ձեռք է բերել նոր ֆուտբոլիստներ՝ ընդհանուր վճարելով 453 մլն եվրո, «Բավարիայում» 3 տարվա ընթացքում՝ 203.9 մլն եվրո, իսկ «Բարսելոնայում» 4 տարում վճարել է 341.5 մլն եվրո: Ամենաթանկը Գվարդիոլայի համար եղել է Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը, ով 2009թ.-ին տեղափոխվել է «Բարսելոնա» 69.5 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը