Թայսոն Ֆյուրին ավարտեց կարիերան
Ռևանշ չի լինի:
«Ես երջանկություն եմ ունեցել իմ կյանքում և կարիերայում՝ բռնցքամարտում հասնել ամենաբարձր արդունքների. դա էպիկական ճանապարհորդություն էր: Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, ովքեր աջակցել և հավատացել են ինձ: Հուսով եմ՝ Ձեզ դա դուր է եկել, ինչպես և ինձ: Վերջ»,- գրել է 28-ամյա Թայսոն Ֆյուրին Ինստագրամում:
Ֆյուրին վերջին մենամարտն անցկացրել է 2015թ. նոյեմբերին՝ հաղթելով Վլադիմիր Կլիչկոյին և նվաճելով IBF, IBO, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Ֆյուրին հաղթել է բոլոր 25 մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում (18-ը նոկաուտով):
Պատրաստեց Անի Գաբուզյանը