![](/banners/BeFunky-design.jpg)
Անչափահասին չեն առևանգել և չեն բռնաբարել. աղջիկն ստել է
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/axjik5.jpg)
Լոռու մարզում 3 երիտասարդի կողմից անչափահաս աղջկան բռնաբարելու մասին տեղեկությունները իրականության չեն համապատասխանում. Պարզվում է՝ աղջիկը ստել է:
Դստեր բռնաբարության մասին ահազանգել էր 16-ամյա աղջկա մայրը՝ հայտնելով, որ իր դստերն անծանոթ 3 անձինք առևանգել են, որից հետո բռնաբարել:
«Փաստինֆո»-ի տեղեկությունները աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ բռնաբարություն չի եղել, գիշերել է ընկերուհու տանը և հաջորդ օրը տուն վերադարձել։ Վախենալով, որ մայրը կզայրանա՝ ստել է մորն ու ասել, թե իրեն առևանգել և բռնաբարել են 3 երիտասարդ:
Ոստիկանության Բազումի բաժնում հետաքննությունը շարունակվում է: