«Էվերթոնը» 51 մլն եվրո է առաջարկել «Սոունսիի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնի համար
Իսլանդիայի հավաքականի առաջատարը կարող է վերադառնալ թոփ-ակումբ: «Էվերթոնը» Սիգուրդսոնի վերաբերյալ կատարել է 2-րդ առաջարկը: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Էվերթոնը» պատրաստ է 45 մլն եվրո վճարել մեկ տրանշով, և ևս 6 մլն «Սուոնսին» կստանա՝ որպես բոնուս:
Ավելի վաղ «Սուոնսին» հրաժարվել էր վաճառել Սիգուրդսոնին «Էվերթոնին» 45 մլն եվրոյով: «Կարապներն» ուզում են ֆուտբոլիստի համար ստանալ 57.5 մլն եվրո:
2016-17թթ. մրցաշրջանում Սիգուրդսոնն անցկացրել է 40 խաղ և խփել է 10 գոլ:
27-ամյա իսլանդացին «Սուոնսի» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2014 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը