«Չելսին» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել 280 մլն եվրո
«Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է տրամադրել 280 մլն եվրո ընթացիկ տրանսֆերների համար: Ինչպես հաղորդում է Telegraph-ը, «կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ուզում է թիմի կազմում տեսնել «Յուվենթուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյին, «Սուոնսիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին, «Ինտերի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևային և «Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրգիլ վան Դեյկին:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Անտոնիո Կոնտեի համար Ալեքս Սանդրոյի տրանսֆերը հանդիսանում է առաջնայիններից մեկը: «Յուվեն» պաշտպանի համար պահանջել է 67 մլն եվրո, և կողմերը, ամենայն հավանականությամբ, կհասնեն համաձայնության:
Ընթացիկ ամռանը «Չելսին» արդեն ձեռք է բերել «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային, «Ռոմայի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին և «Մոնակոյի» կիսապաշտպան Տիեմուա Բակայոկոյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը