Երկրաշարժ Վայք քաղաքից 6 կմ արևմուտք
Սույն թվականի հուլիսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 24-ին 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.690 և արևելյան երկայնության 45.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Վայք քաղաքից 6 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս, Արտաբույնք, Հորբատեղ գյուղերում և Եղեգնաձոր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: