![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ում սատկել է այն կատուն, որը 20 տարի «քաղաքագլուխ» է եղել
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/899656.jpg)
Հուլիսի 24-ին սատկել է քսանամյա Սթաբս կատուն, որն իր ամբողջ կյանքում եղել է Ալյասկայի նահանգի Թալքիթնա քաղաքի ոչ պաշտոնական քաղաքագլուխը: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
900 բնակիչներով քաղաքում բացակայում է քաղաքագլխի պաշտոնը, ում գործառույթները կատարում է քաղաքային խորհուրդը: 1997 թվականին խանութներից մեկի կառավարիչ Լորի Սթեքը կատակի համար քաղաքագլխի պաշտոնում առաջարկել է կատվի ձագի «թեկնածությունը», որին ավելի վաղ նա վերցրել էր փողոցից: Թալքիթնայի բնակիչները հավանություն են տվել այդ գաղափարին:
Ինչպես նշել է գործակալությունը, այժմ այդ պատվավոր կոչումը «ժառանգությամբ» կանցնի կատվի մի այլ ձագի, որն ապրում է նույն ընտանիքում, ինչ որ Սթաբսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: