
«Մորատային հաջողություն եմ ցանկանում, բայց ոչ «Ռեալի» հետ խաղերում». Զինեդին Զիդան

Մադրիդցիների մարզիչը ճանապարհեց հարձակվողին «Չելսի»:
«Ցանկանում ենք նրան հաջողություններ, բայց ոչ «Ռեալի» հետ խաղերում: Վերջ ի վերջո, մենք գիտենք, որ Մադրիդը նրա տունն է, որտեղ նա անցկացրել է ամբողջ կյանքը: Նա իրավունք ունի որոշումներ կայացնելու և ցանկացավ տեղափոխվել այլ ակումբ»,- Զիդանին է մեջբերում Football Espana-ն:
Հուլիսի 21-ին Մորատան պաշտոնապես դարձավ «Չելսիի» ֆուտբոլիստ: «Կապույտները» հարձակվողի համար վճարեցին 80 մլն եվրո:
2016-17թթ. մրցաշրջանում Մորատան դաշտ է դուրս եկել 43 խաղերում և դարձել է 20 գոլի հեղինակ:
Այս ամառ «Չելսին» ուզում էր ձեռք բերել Ռոմելու Լուկակուին, բայց հարձակվողը հրաժարվեց վերադառնալ լոնդոնյան ակումբ և տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը