«Հոկտեմբերին ՀՀԿ-ում ինչ-որ զարգացումներ են լինելու»

«Մոտ է արդեն 2018 թվականը, և Սերժ Սարգսյանը բարով-խերով պետք է գնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Հարցին՝ բայց կգնա՞, Գ. Եղիազարյանը պատասխանեց, որ ժողովուրդն արդեն հոգնել է, երկիրը չի դիմանում: Նա կարծում է՝ հոկտեմբերին ՀՀԿ-ում ինչ-որ զարգացումներ են լինելու. «Հավաքվում են՝ ասում է՝ խնդիր չէ, ՀՀԿ-ն սատար կկանգնի վարչապետին, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու: Կան ներքին խնդիրներ, և այս խնդիրներն այնտեղ զարգացումներ են ապրելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս