
«Լիվերպուլը» հրաժարվել է 80 մլն եվրոյով Կոուտինիոյին վաճառել «Բարսելոնային»

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Բարսելոնան» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի համար «Լիվերպուլին» առաջարկել է 80 մլն եվրո, սակայն «կարմիրները» պատասխանել են մերժմամբ:
Մերսիսայդցիները երկարաձգեցին պայմանագիրը կիսապաշտպանի հետ նախորդ մրցաշրջանի ընթացքում, և նրանք վստահ են, որ «կապտանռնագույնների» կողմից առաջարկված 80 մլն եվրոն չափազանց քիչ է այդպիսի մակարդակի ֆուտբոլիստի համար: Այնուամենայնիվ, կատալոնացիները մտադիր չեն նահանջել, քանի որ փնտրում են արժանի փոխարինող 33-ամյա կիսապաշտպան Անդրես Ինյեստայի համար: Բացի այդ, Ֆիլիպեն ընդունակ է խաղալ հարձակման մեջ և փոխարինել Լիոնել Մեսսիին, Լուիս Սուարեսին կամ Նեյմարին, եթե լինի դրա անհրաժեշտությունը:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Կոուտինիոն անցկացրել է 31 խաղ, խփել է 13 գոլ և կատարել է 7 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը