
«Ռեալը» պատրաստվում է Մորատայի և Դանիլոյի վաճառքից հետո գնել Կիլիան Մբապեին

«Ռեալը» մտադիր է ստորագրել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին:
Մադրիդյան ակումբն ուզում է օգտագործել հարձակվող Ալվարո Մորատայի (80 մլն եվրո) և պաշտպան Դանիլոյի (30 մլն եվրո) վաճառքից ստացված միջոցները, որպեսզի ֆինանսավորի Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ձեռքբերումը:
Մբապեն կարող է դառնալ ամենաթանկ ֆուտբոլիստը պատմության մեջ: Եթե չստացվի պայմանավորվել «Մոնակոյի» հարձակվողի տեղափոխության վերաբերյալ, ապա «Ռեալը» կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը