
Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ ձևակերպված է 95 տոկոսով

Ինչպես հաղորդում է Catalunya Radio-ն, «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն. գործարքը ձևակերպված է 95 տոկոսով:
Կատալոնական ակումբը չի պատրաստվում իջեցնել ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 222 մլն եվրոն, որը նախատեսված է նրա պայմանագրով: Բացի այդ, 41 մլն եվրո՝ որպես բոնուս, ՊՍԺ-ից կստանա ֆուտբոլիստի հայրը: Փարիզեցիները նրան տրամադրել են գրավոր երաշխիք՝ գործարքի պաշտոնական ձևակերպումից հետո այդ գումարի վճարման վերաբերյալ:
Վերջնական որոշումը պետք է կայացնի անձամբ ֆուտբոլիստը: «Բարսելոնայի» ղեկավարությունը կապվել է նրա հետ, բայց այդ տեղեկության հաստատում չի ստացել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը