![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/LXH-PN.jpg)
ՊԲ-ում մեծ կարևորություն են տալիս ոչ միայն մարտավարական առարկաներին, այլև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց կիրառմանը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրադրությունում:
Հենց այդ նպատակով էլ պաշտպանության բանակի մի խումբ սպաներ հուլիսի 18-ից 19-ը ներգրավված էին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի կողմից անցկացվող սեմինար-պարապմունքներին, որոնք ուղղված էին մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց պահպանման կարևորությանը:
Սեմինարների ընթացքում անձնակազմը ստացել է տեսական գիտելիքներ, ներգրավվել տարբեր գործնական պարապմունքներում, որոնք հիմնականում վերաբերում էին պատերազմական իրադրությունում մարդասիրական նորմերի խախտումները բացառելուն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն