Կարեն Կարապետյանը դատապարտեց բնական ռեսուրսների առանց թույլտվության օգտագործումը

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դատապարտեց բնական ռեսուրսների առանց թույլտվության օգտագործումը: Ըստ նրա` բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կա սահմանված չափաքանակներիի ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախտումները չեն կանխարգելվում և որոշ դեպքերում կրում են շարունակական բնույթ:

«Առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի ռեսուրսների օգտագործումն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև»,- ասաց Կ.Կարապտյանը` բնապահպանության նախարարին հանձնարարելով երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակից ավելի օգտագործման խնդրին կանոնակարգման վերաբերյալ:

«Ներառյալ պետք է մշակվի ոլորտի խնդիրների հստակեցմանն ուղղված օրենսդրական փաթեթ»,- հավելեց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31