«Անցյալ տարի ես ասացի, որ տիտղոսը կգնա Մանչեսթեր, և սխալվեցի: Բայց այս անգամ այդպես էլ կլինի». Գարի Նևիլ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի ֆավորիտների մասին իր կարծիքով:
«Անցյալ տարի ես ասացի, որ տիտղոսը կգնա Մանչեսթեր, և սխալվեցի: Բայց այս անգամ այդպես էլ կլինի:
«Չելսիին», ինչպես ես կարծում եմ, մեծ անկում է սպասվում: Ոչ բացասական իմաստով, պարզապես Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում նրանց համար նոր մարտահրավեր կդառնա: «Տոտենհեմը» շատ ուժեղ կլինի, բայց առաջնությունը կհաղթի կամ «Մանչեսթեր Յունայթեդը», կամ «Մանչեսթեր Սիթին»: Բայց նրանցից ո՞ր մեկը, չգիտեմ:
Ես ամեն տարի ասում եմ, որ ով ավելի լավ աշխատի շուկայում, նա էլ կհաղթի: Բոլոր ակումբները պայքարում են նույն ֆուտբոլիստների համար, նրանք բոլորն էլ թանկ են և գտնվում են գործակալների վերահսկողության տակ: Կհաղթի նա, ով ավելի լավ հարաբերություններ և կապեր ունի, և նա, ով պատրաստ է գումար ներդնել:
Եթե խոսենք ոչ միայն՝ Պրեմիեր լիգայում հաղթանակի, այլ նաև Եվրոպայում հաջող ելույթներ ունենալու մասին, ապա ամրապնդման կարիք ունեն բոլոր անգլիական ակումբները: Վերջին մի քանի մրցաշրջաններում նրանք արդյունքի չեն հասել: Բոլոր մեծ ակումբները ձգտում են հաղթել Չեմպիոնների լիգան: Դա տեղի չի ունենա, եթե նրանք չբարելավեն կազմերը: «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ են ևս 4-5 ֆուտբոլիստներ»,- ասել է Նևիլը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը