Բաժիններ՝

ՄԱԿ-ը թուրքական ընդդիմադիր պարբերականի աշխատակիցների կալանավորումը կամայական է որակել

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կամայական ձերբակալությունների հարցով աշխատանքային խումբը արձանագրել է, որ Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողների, ղեկավարների ու փաստաբանների կալանավորումը կամայական բնույթ ունի: Ինչպես հաղորդում է գերմանական Deustche Welle-ն, խումբը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել թուրքական պարբերականի աշխատակիցներին:

2016 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները:

Ձերբակալվել, ապա կալանավորվել է 11 մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:

Նրանց գործով դատական առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին: Ընդդիմադիր պարբերականի լրագրողները կալանավորվել են «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս