Հապալասի 9 անհավանական հատկություն, որոնց մասին չգիտեք
Budetezdorovy.ru-ն գրում է, որ հապալասը հաճախ սուպեր հատապտուղ են անվանում, քանի որ այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում։ Կայքը ներկայացրել է հապալաս օգտագործելու 9 պատճառ։
1. Կարող է ակտիվացնել ճարպի այրումը։ Այն հատկապես օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ազատվել ավելորդ կիլոգրամներից և ճարպից որովայնի հատվածում։
2. Հապալասը մի խումբ բնական ֆիտոնուտրիենտներ է պարունակում, որոնք օգնում են վնասումից պաշտպանել ուղեղը, ինչի պատճառ հաճախ դառնում են շրջակա միջավայրի թունավոր նյութերը։
3. Բնական ֆիտոնուտրիենտների պարունակության շնորհիվ հապալասն օգնում է իջեցնել ազատ ռադիկալների մակարդակը։ Սրանք կապված են ծերացման և տարիքային հիվանդությունների հետ։
4. Հապալասը կարող է լավացնել հիշողությունը և ուղեղի աշխատանքը։
5. Հապալասը կենսական կարևոր վիտամիններ է պարունակում՝ վիտամին C, E, ֆոլաթթու։
6. Հապալասը հարուստ է հանքանյութերով՝ երկաթ, մագնեզիում, մանգան, կալիում։
7. Հապալասը հրաշալի հակաբորբոքային միջոց է։
8. Հապալասը մեծացնում է դոպամինի արտադրությունը, ինչը մեզ ստիպում է ավելի լավ զգալ։
9. Եվ վերջում։ Հապալասը հրաշալի համ ունի, ինչի օգտագործումը հաճույք է պատճառում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը