Դատարանի մոտից բերման ենթարկված երկու կանանց ազատ են արձակել
Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից բերման ենթարկված երկու կանանց ազատ են արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Նոր-Նորքի ոստիկանության բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են»,- ասաց Ջանոյանը:
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` բերման ենթարկվածներից մեկը ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարազատներից Անահիտ Զախարյանն է, ում մոտից 7 սանտիմետրանոց ասեղներ էին հայտնաբերվել:
Հուլիսի 12-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում էր Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման 14 մեղադրյալների գործով դատական նիստը: