
Հուլիսի 16-ին ժամանակավորապես կփակվեն Երևանի փոքր կենտրոնի որոշ փողոցներ

Հուլիսի 16-ին մայրաքաղաքում նախատեսված «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) վազքարշավով պայմանավորված՝ առավոտյան ժամը 09:30-ից մինչև 11:00-ն երթևեկության համար փակ կլինեն մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթևեկելի մեկ հատվածը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան