Բաժիններ՝

Խամես Ռոդրիգեսը տեղափոխվեց «Բավարիա»

Մյունխենյան ակումբը վարձակալական հիմունքներով ձեռք է բերել «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին և այդ մասին հաղորդել է պաշտոնական թվիթերյան էջում:

«Մենք ուրախ ենք, որ կարողացանք ավարտին հասցնել տրանսֆերը: Խամես Ռոդրիգեսին ստորագրելը մեր մարզիչ Կարլո Անչելոտիի ամենամեծ ցանկությունն էր, ով հաջողությամբ աշխատել է նրա հետ Մադրիդում:

Կասկածներ չկան, որ այս տեղափոխությունը կբարելավի մեր թիմի որակը»,- «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկի տվյալների համաձայն՝ «Բավարիան» ֆուտբոլիստի վարձակալության համար կվճարի 10 մլն եվրո, իսկ վարձակալությանը հետևող հետգնման գումարը կկազմի 35.1 մլն եվրո:
Խամեսը «Ռեալ» էր տեղափոխվել 2014 թվականին: Մադրիդցիների հետ նա նվաճել է 7 տիտղոս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս