Բաժիններ՝

«Իրանը ձգտում է հեգեմոն դառանալու Մերձավոր Արեւելքում». Մայքլ Պոմպեո

Իրանը ձգտում է գերիշխուղ դիրքեր զբաղեցնելու Մերձավոր Արեւելքում եւ երկարաժամկետ հեռանկարով խոշորագույն մարտահրավեր է ԱՄՆ-ի համար այդ տարածաշրջանում: Հուլիսի 11-ի երեկոյան այս կարծիքն է հայտնել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայքլ Պոմպեոն ՝ ելույթ ունենալով հասարակայնության համար բաց միջոցառմանը, որը Վաշինգտոնի Թայսոնս Քոռներ արվարձանում (Վիրջինիայի նահանգ) կազմակերպել էր «Հետախուզության եւ ազգային անվտանգության դաշինք» ոչ կառավարական կազմակերությունը։

«Ի դեմս Իրանի մեր հանդեպ «ռազմերթում գտնվող» հակառակորդ է կանգնած: Ի տարբերություն «Իսլամական պետության» եւ դրա պատրանք-«խալիֆաթի», Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր պետություն է, որն իրենից ներկայացնում է աշխարհում ահաբեկչության ամենախոշոր հովանավորը: Նրա ուժն ու ազդեցությունը շարունակում են աճել, հատկապես վերջին տարիներին: Եթե նայենք Սիրիայում, Եմենում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին, ապա կարելի է տեսնել սպառնալիքը»,- նշել է Պոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս