Բաժիններ՝

Եվրամիությունն անիմաստ վատնում է մեր ժամանակը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունն անիմաստ վատնում է իրենց ժամանակը: Այս մասին նախագահը խոսել է անգլիական BBC-ի հետ զրույցում:

«Մենք հավատարիմ ենք եղել մեր խոստումներին: Եթե Եվրամիությունը բացահայտ ասի, որ Թուրքիային չի կարող ընդունել, դա մեզ միայն ավելի կհանգստացնի: Կսկսենք մեր B և C պլանները»,- հայտարարել է Էրդողանը: Նա պնդել է, թե թուրքերի մեծամասնությունը չի ցանկանում մտնել ԵՄ:

Ասելով, որ ԵՄ-ն անկեղծ չէ իրենց հետ՝ Էրդողանը շարունակել է. «Չնայած այս ամենին մենք կշարունակենք մի կարճ ժամանակ ևս ԵՄ-ի հետ անկեղծ լինել: Տեսնենք, թե դա մեզ ինչ կտա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31