«Դիմացինի վրա ցեխ շպրտելով՝ ձեր սեփական քաղաքական կշիռը չի ավելանում». Էդուարդ Շարմազանով

«ԿԸՀ-ն կարողացել է ԸՕ-ով իրեն վերապահված լիազորություններն իրականացնել լավ: Նա ապահովել է լիակատար թափանցիկություն, չի եղել մի հաղորդում, որին օպերատիվ կերպով չարձագանքի»,- այսօր այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ դիտորդական առաքելությունների եզրակացությունները դրական են եղել պառլամենտական ընտրությունների վերաբերյալ. «Սա նշանակում է, որ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրական գործընթացները եղել են օրենքին համապատասխան, դրանք եղել են ժողովրդավարական ընտրություններ: Իսկ այստեղ լսում են տոտալ ընտրախախտումների մասին: Ապրիլից հետո ոչ մեկիցդ նման բան չեմ լսել. ո՛չ «Ելքից», ո՛չ էլ «Ծառուկյան» դաշինքից»:

Նա ընդգծեց, որ այսօր ԱԺ-ում տեսնում էր ավելի ընդդիմադիր երևալու մրցավազք. «Չի կարելի: Եթե մենք ասում ենք՝ ՀՀԿ-ն հանցագործ է, նախ պետք է հարգանք պահպանել գործընկերների նկատմամբ: ՀՀԿ-ականները երբեք իրենց թույլ չեն տվել՝ իրենց գործընկերներին վիրավորել: ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որի բարեփոխված ԸՕ-ի արդյունքում այսօր մենք ունենք այսպիսի ժողովրդավարական միջավայր: Դիմացինի վրա ցեխ շպրտելով՝ ձեր սեփական քաղաքական կշիռը չի ավելանում»:

Տեսանյութեր

Լրահոս