Սմբուկից պատրաստված լեչո
Բաղադրիչներ
1. Սմբուկ – 2 կգ
2. Քաղցր պղպեղ – 0.5 կգ
3. Լոլիկ – 1 կգ
4. Գազար – 0.5 կգ
5. Սոխ – 5 հատ
6. Սխտոր – 5 ատամիկ
7. Աղ – 2 ճ/գ
8. Շաքարավազ – 100 գ
9. Քացախ – 100 գ
10. Բուսայուղ – 200 մլ
Պատրաստման եղանակը
1. Նախ անհրաժեշտ է լավ լվանալ և մաքրել բանջարեղենը: Լոլիկը կտրատել և հարել բլենդերով, կամ անցկացնել մսաղացով:
2. Սոխը և բուլղարական պղպեղը կիսաշրջանաձև կտրատել, սմբուկը՝ ուղղանկյունաձև, գազարն անցկացնել խոշոր քերիչով:
3. Մեծ կաթսայի մեջ լցնել բուսայուղը, տաքացնել: Տաքացրած բուսայուղի մեջ լցնել սոխը և գազարը: Խառնել և աղ ցանել: Եփել 5-7 րոպե:
4. Ավելացնել կտրատած բուլղարական պղպեղը, սմբուկը և լոլիկը, աղը, շաքարավազը, խառնել և եփել մոտ 30 րոպե: Այդ ժամանակն անցնելուց հետո ավելացնել քացախը, սխտորը և եփել ևս 10 րոպե:
5. Պատրաստի լեչոն լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը