«Հայաստանը բարձր դիրքերում է շախմատային գրեթե բոլոր ոլորտներում». Սմբատ Լպուտյան
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ Հայաստանն աշխարհում առաջատար դիրքերում է շախմատի ցանկացած ոլորտում:
«Կարդալով այսօրվա հաշվետվությունը, որը ներկայացրի Ֆեդերացիայի նախագահին, զարմանում եմ, քանի որ շատ են ձեռքբերումները և հաղթանակները: Բայց որոշ բացթողումներ ևս ունենք: Վստահ կարող եմ ասել, որ ուրախանալու շատ առիթներ ենք ունեցել, քանի որ թե մասսայական ոլորտում, թե մրցաշարերի հաղթանակներում, ամենուր Հայաստանն այսօր բարձր դիրքերում է: Մենք վերջին 4 տարում 29 միջազգային մրցաշար ենք անցկացրել: Պատանիների ասպարեզում շատ հաղթանակներ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լպուտյանը:
Վերջինս փաստեց, որ Հայաստանը շարունակում է շախմատային գերտերություն մնալ՝ օրինակելի ամբողջ աշխարհի համար:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-կոնֆերանսի ժամանակ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: