Բաժիններ՝

«Ռեալը» Մբապեի հետ համաձայնեցրել է 6-ամյա պայմանագիր. նա կստանա տարեկան 6-7 եվրո աշխատավարձ

Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն արդեն համաձայնեցրել է «Մոնակոյի հարձակվող Կիլիան Մբապեի հետ նրա պայմանագրի պայմանները, եթե ֆուտբոլիստը տեղափոխվի «Արքայական ակումբ»:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ ավելի վաղ Մբապեն հրավիրվել էր իսպանական գրանդ, որտեղ նրան ցույց են տվել ակումբի մարզաբազան, ինչպես նաև պայմանավորվել են համաձայնագրի վերաբերյալ. եթե «Ռեալը» ձեռք բերի Մբապեին, ապա նա կստորագրի պայմանագիր 6 տարվա համար, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6-7 մլն եվրո: Ֆուտբոլիստի և նրա ընտանիքի հետ հանդիպել են «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Ռեալը» դեռ պաշտոնական առաջարկ «մոնեգասկներին» չի արել 18-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ: Առաջարկը կարվի այն բանից հետո, երբ «Արքայական ակումբը» կվաճառի իր հարձակվող Ալվարո Մորատային:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս