Բաժիններ՝

«Չելսին» կփորձի «Տոտենհեմից» ձեռք բերել Դելե Ալիին

«Արիստոկրատները» պատրաստ են 100 մլն եվրոյանոց առաջարկ անել «Տոտենհեմին» կիսապաշտպան Դելե Ալիի վերաբերյալ:

«Կապույտներն» առաջվա նման ակտիվ դիրք են գրավում տրանսֆերային շուկայում՝ մտադիր լինելով ուժեղացնել թիմի կազմը հաջորդ մրցաշրջանում: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Չելսին» կփորձի ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին: «Տոտենհեմի» առաջատարներից մեկի համար «արիստոկրատները» պատրաստ են վճարել 100 մլն եվրո:

Ավելի վաղ «Տոտենհեմի» նախագահ Շոն Լևին հայտարարել էր, որ մտադիր չէ բաժանվել թիմի գլխավոր աստղերից, սակայն այդքան մեծ գումարը կարող է ստիպել նրան վաճառել ֆուտբոլիստին:

Նախորդ մրցաշրջանում Ալին ԱՊԼ-ում անցկացրած 37 խաղերում դարձել է 18 գոլի և 9 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս