Բաժիններ՝

«Չելսին» և «Ռոման» պայմանավորվել են Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերի վերաբերյալ

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­Անգլիայի չեմպիոնները և Իտալիայի փոխչեմպիոնները համաձայնության են եկել կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ 24-ամյա գերմանացին արդեն այս շաբաթ նոր ակումբում բուժզննության կենթարկվի, իսկ նրա տրանսֆերը «Չելսիի» վրա կնստի 35 մլն եվրո:

Ռյուդիգերը Ռոմայի կազմում հանդես է գալիս 2015 թվականից, որտեղ նա տեղափոխվել է «Շտուտգարտից»:

2016-17թթ. մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը հռոմեացիների կազմում անցկացրել է 35 խաղ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս