Բաժիններ՝

«Էվերթոնը» համաձայնեց բաց թողնել Ռոմելու Լուկակուին «Մանչեսթեր Յունայթեդ» 85 մլն եվրոյով

Ուեյն Ռունին գործարքի մեջ, այնուամենայնիվ, չմտավ:

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը» համաձայնության հասան 24-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխության վերաբերյալ: «Կարմիր սատանաները» կվճարեն 85 մլն եվրո՝ չնայած մամուլում նշվում էր ռեկորդային 115 մլն եվրո գինը:

ВВС-ն նշում է, որ Ուեյն Ռունին չի ներառվի գործարքի մեջ, չնայած «Էվերթոնն» առաջվա նման հետաքրքրված է իր սանի վերադարձով:

Լուկակուն Մինո Ռայոլայի հաճախորդն է: Մեկ տարի առաջ իտալացի գործակալը «Մանչեսթեր Յունայթեդ» բերեց Պոլ Պոգբային, Զլատան Իբրահիմովիչին և Հենրիխ Միխթարյանին:

2016-17թթ. մրցաշրջանում Ռոմելուն ԱՊԼ-ում անցկացրած 37 խաղերում դարձել է 25 գոլի հեղինակ:

«Էվերթոնը» բելգիացուն ձեռք է բերել 2014 թվականին, 35 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս