Բաժիններ՝

«Մինո Ռայոլան աղբով լի պարկ է». Ալեքս Ֆերգյուսոն

«Ինչո՞ւ ոչ ոք չի կարողանում ընդունել Պոգբայի անժխտելի տաղանդը: Նա պարզապես շատ վատ գործակալ ունի՝ աղբով լի պարկ:

Պոգբան մեզ լավ ծանոթ էր, և մենք գիտեինք, թե նա ինչ ֆուտբոլիստ է: Մենք նրան լավագույն պայմանագիրն ենք առաջարկել»,- սըր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

2012 թվականին Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Յուվենթուս», իսկ 2016թ. ամռանը մանկունյանցիները վերագնեցին ֆրանսիացուն ռեկորդային՝ 105 մլն եվրոյով:

Մինո Ռայոլան մի քանի ֆուտբոլիստների գործակալ է, այդ թվում՝ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայինը, ով խնդիրներ ունի ակումբի հետ՝ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու պատճառով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31