««Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մասով վերահսկողություն չենք իրականացրել». Լևոն Յոլյան

««Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածները, որոնք շահագործման են հանձնվել, արդյո՞ք որակական չափանիշներին համապատասխանում են, և արդյո՞ք ծառայելու են այնքան ժամանակ, ինչքան ժամանակ նախատեսված է նորմատիվներով»,- այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին նման հարց ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան՝ Լևոն Յոլյանն ասաց, որ հարցը կապ չունի տարեկան հաշվետվության հետ, և ընդգծեց, որ  2016թ. Վերահսկիչ պալատն այդ դաշտում վերահսկողություն չի իրականացրել. «Այս պահի դրությամբ դա չի նախատեսվում նաև 2017թ. կտրվածքով։ Բայց ձեր մտավախությունն ու առաջարկությունն անպայման հաշվի կառնենք, ռիսկերը ևս մեկ անգամ կգնահատենք, և լրացուցիչ կպատասխանենք»։

Փաշինյանն էլ նշեց, որ հաշվետվության հետ կապ ունի այնքանով, որ 2016թ. արտաքին պետական պարտքի շրջանակներում գումար է ծախսվել և ինչ-որ աշխատանք է իրականացվել. «Հիմա պետք է հասկանանք՝ այդ գումարը, որ ծախսվել է, արդյունքում ի՞նչ ենք ստացել։ Նախկինում, որ վերահսկել եք, այդ վերահսկողության արդյունքներն ի՞նչ են եղել»։

Յոլյանը նշեց, որ սպառիչ պատասխանել է հարցին. «Ինչ վերաբերում է նախկին տարիների վերահսկողության արդյունքներին, լավ տեղյակ եք, որ քննարկումներ եղել են, մեր բոլոր ընթացիկ հաշվետվությունները դրա վերաբերյալ մեր կայքում դրված են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31