Փոքրիկ Արթուր Խուրշուդյանին օգնություն է հարկավոր
Արթուր Երվանդի Խուրշուդյանը ծնվել է 2010թ. Հրազդան քաղաքում: Երեխայի մոտ նկատվել է լարվածություն, սակայն տեղամասային բժիշկը վերագրել է այն սովորական լարվածությանը՝ հորդորելով երեխային ուղարկել մերսման կուրսի:
Արթուրի մոտ դրական դինամիկա չտեսնելով՝ ծնողները նրան տեղափոխում են Երևան՝ Արաբկիր բժշկական կենտրոն, ուր պարզվում է, որ երեխան ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով: Նրա ուղեղում առկա է Հերպես վիրուսը: Հայաստանում բազմաթիվ բուժման կուրս անցնելով և դրական դինամիկա չտեսնելով ծնողները երեխային տանում են ՌԴ Մոսկվայի Կորտեքս կլինիկա, որում նա ստանում է բուժում: Դրա արդյունքում էլ այսօր նա կարողանում է կանգնել և ծնողի օգնությամբ քայլել: Հիմա անհրաժեշտ է անցնել երկրորդ կուրսը, սակայն ծնողները հնարավորություն չունեն երեխային տանելու Մոսկվա և ստանալու հաջորդիվ բուժումը, ինչի պատճառով դիմում են հանրության օգնությանը: Բուժման կուրսն արժե 2500 դոլար: Արթուրի մայրիկի՝ Հասմիկ Վարդանյանի անունով։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում բացվել են հաշվեհամարներ՝
220341059719000 ՀՀ դրամ,
220341059719000 ԱՄՆ դոլար,
220341059719000 ՌԴ ռուբլի,
220341059719000 ԵՎՐՈ,
SWIFT:AGCAAM22:
Արթուրի ծնողների հեռախոսահամրն է՝ +37499 873 075: «ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան Հեռ.՝ +37491 14-20-25; +37495 14-20-24