Ադրբեջանում ինքնասպանության են դիմում նաև ալիևյան ռեժիմի «պահապանները»
Ադրբեջանում հուլիսի 2-ին՝ Ոստիկանության օր ինքնասպան է եղել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակից Վուսալ Ջաբիևը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Ոստիկանը ինքնասպանությունը գործել է Շաբրանում գտնվող իր տանը, որտեղ բնակվել է կնոջ և երկու երեխաների հետ:
Ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն, ընթանում է հետաքննություն:
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի 1998թ. մայիսի 24-ի հրամանագրով հուլիսի 2-ն Ադրբեջանում հռչակվել է Ոստիկանության օր:
Ըստ փորձագետների՝ Ադրբեջանում ինքնասպանության դիմողների 85 տոկոսը հոգեպես առողջ մարդիկ են: Ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:
Այդ երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: