Բաժիններ՝

Հայտնի է Չելյաբինսկի մարզի լճում զոհվածների թիվը

Չելյաբինսի մարզի լճում վեց մարդ է զոհվել այն բանից հետո, երբ շրջվել է նավակը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են տարածաշրջանի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Ավելի վաղ հաղորդվել էր չորս չորս զոհվածների մասին:

«Մեր տվյալներով՝ վեց խեղդվածներին եւ մեկ հոգու տակավին փնտրում են»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ չորս երեխաներով եւ մեկ չափահասով մակույկը , որը հուլիսի 2-ի երեկոյան շրջվել է Չելյաբինսկի մարզի Մաքսիմ ջրամբարում, եղել է գերբեռնված: ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ ջրամբարի խորությունը 1,5-ից մինչեւ 6 մետր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս