Աբեն և Թրամփը պայմանավորվել են սերտորեն համագործակցել ԿԺԴՀ-ի վրա ճնշումն ուժեղացնելու համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 2-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ԿԺԴՀ-ի իշխանությունների վրա ճնշման մեծացման գործում համախմբվածության հարցը՝ նրանց քաղաքականությունը փոխելու նպատակով: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
«Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքի շուրջը, այդ թվում նաեւ վարչակարգի վրա ճնշման մեծացման գործում է փաստաթղթում:
Նախագահը եւ վարչապետը «հավաստել են, որ ամերիկա-ճապոնական դաշինքը պատրաստ է պաշտպանվելու Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող ցանկացած սպառնալիքից եւ գործողությունից եւ հակազդելու դրանց»: Թրամփը եւ Աբեն նաեւ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր, եւ նշել են, որ մտադիր են հանդիպել Համբուրգում G20-ի (գագաթնաժողովին)»,- եզրափակել են Սպիտակ տանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`AP