Բաժիններ՝

Ատամի խոզանակի վրա գնդակ պտտեցնող հնդիկը գերազանցել է համաշխարհային ռեկորդը

Հնդկաստանի Փենջաբի նահանգի բնակիչը գերազանցել է համաշխարհային ռեկորդն այն բանից հետո, երբ 53 վայրկյան բերանին պահել է ատամի խոզանակը, որի վրա պտտվում էր բասկետբոլի գնդակը: Այս արդյունքին հասել է 25-ամյա Սանդիթ Սինհը։ Նվաճման տեսագրությունը հունիսի 28-ին հրապարակել են Guinness World Records-ի YouTube-ալիքում: Տեսահոլովակը դիտել են ավելի քան 18 հազար անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս