«Գրողի տարած ա՛րջ, չքվիր այստեղից». ամերիկուհուն վախեցրել է հանկարծակի ավտոտնակում հայտնված արջը
Կոլորադոյի բնակչուհի Դենիել Բեքսթրոմը պատրաստվում էր իր մեքենայով դուրս գալ ատվոտնակից, երբ հայտնաբերել է, որ արջ է սողոսկել շինություն: Կինը տեսագրել է կենդանուն։
«Գրողի տարած ա՛րջ, չքվիր այստեղից: Թու՜հ, այս արջին տես, թու՜հ»,- գոռում է նա գազանի վրա եւ փորձում դրան քշել կլաքսոնով: Փոքր-ինչ ուշ նրան հաջողվում է փակել ավտոտնակի դուռը եւ արջին թողնել դրսում: Բեքսթրոմն արջի մասին նախազգուշացրել է վայրի կենդանիներ որսացող մասնագետներին: Պարզվել է, որ նույն այդ արջը պաղպաղակ է գողացել տեղացի բնակիչներից մեկի սառնարանից:
Կոլորադոյի բնայգիները եւ վայրի բնությունը տնօրինող կազմակերպությունը The Gazette-ին հայտարարել է, որ այդ գիշատիչը չի վախենում մարդկանցից, ուստի վտանգավոր է նրանց համար եւ պետք է բռնվի եւ սպանվի: Արջին բռնելու համար Դենիելի տան մոտ լարել են թակարդ՝ փքաբլիթներով, պաղպաղակով, օշարակով եւ շան կերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: