Բաժիններ՝

Հրդեհներ խոտածածկ տարածքներում. հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Ն.Սաֆարյան փողոցում գտնվող հոսպիտալի մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ բուսածածկույթ, Նորք Մարաշի 5-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Բակունցի փողոցի թիվ 150 դպրոցի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ և մասամբ ջերմահարվել՝ մոտ 20 ծառ, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի այգում՝ մոտ 1000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս