Ձեզ մշտապես անհանգստացնում է մետեորի՞զմը. կարդացեք սա

Budetezdorovy.ru-ն գրում է, որ մետեորիզմը բավական տարածված վիճակ է։ Այն կարող է լուրջ հիվանդության նշան լինել, իսկ երբեմն՝ նաև սխալ սնվելու հետևանք և աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարում։ Մետեորիզմի հիմնական նշանները որովայնի փքվածությունը և գազերի՝ մեծ քանակով արտադրությունն են։ Կայքի հաղորդմամբ՝ այս բնական միջոցը կօգնի թարմանալ և կրճատել որովայնի շրջագիծը։

Բաղադրիչներ

  • ½ ճաշի գդալ քրքում
  • ½ թեյի գդալ կայենյան պղպեղ
  • 5 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • անանուխ՝ ըստ ցանկության
  • 1 լիտր ջուր։

Պատրաստման եղանակը

  • Եռացրեք ջուրը։
  • Բոլոր բաղադրիչները լցրեք տարայի մեջ, ավելացրեք ջուրը, երբ սառչի։ Լավ խառնեք և խմեք օրվա ընթացքում։ Ամեն անգամ օգտագործելուց առաջ խառնեք։

Նախքան օգտագործելը խորհրդակցեք բժշկի հետ։ Եթե լուրջ առողջական խնդիրներ ունեք, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս