Բաժիններ՝

Ամենահզոր միջոցը՝ հարթ որովայնի համար

Fithacker.ru-ն գրում է, որ ավելորդ քաշի խնդիրն առավել տարածված է դառնում նստակյաց կենսակերպի և սննդային սխալ սովորությունների հետևանքով։ Մարդիկ ճարպից ազատվելու արագ միջոցներ են փնտրում՝ հաճախ մոռանալով, որ հարկավոր է ֆիզիկապես ակտիվ լինել և ճիշտ սնվել։ Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կօգնեն ավելորդ քաշից ազատվելու գործընթացում։ Առաջարկվող ըմպելիքի հիմնական բաղադրիչը բանանն է, որն օգտակար է օրգանիզմի դետոքսիկացիայի համար։

Բաղադրիչներ

• 1 նարինջ
• 1 բանան
• ½ բաժակ անյուղ յուգուրտ
• 1 ճաշի գդալ կոկոսի յուղ
• մանրացված իմբիր
• 2 ճաշի գդալ կտավատի սերմ
• 2 ճաշի գդալ շիճուկ։

Պատրաստման եղանակը

1. Քամեք նարնջի հյութը։
2. Մաքրեք բանանն ու մանր կտրատեք։
3. Ավելացրեք կոկոսի յուղն ու կտավատի սերմերը, շիճուկը։
4. Խառնեք բոլոր բաղադրիչները։

Խմեք օրվա ընթացքում երկու անգամ՝ նախաճաշելուց կամ ճաշելուց առաջ։ Ըմպելիքի պարբերական օգտագործումը կօգնի ազատել ավելորդ քաշից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս