
Ադրբեջանի վճռաբեկ դատարանը մերժել է Գյոզալ Բայրամլըի հայցը

Հունիսի 2-ին Բաքվի վճռաբեկ դատարանը մերժել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի նկատմամբ առաջադրված մեղադրանքը բեկանելու վերաբերյալ հայցը: Այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo.com-ը:
Բայրամլըի փաստաբան Օքթայ Գուլալըևը դիմել է Բաքվի վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և ազատազրկումը տնային կալանքով փոխարինելու համար, սակայն Սաբալիի վերաքննիչ դատարանը մերժել է հայցը: Մայիսի 26ին Ադրբեջանավրացական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:
Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:
Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման: