Բաժիններ՝

Նովակ Ջոկովիչը դժվարին հաղթանակ տոնեց և դուրս եկավ «Ռոլան Գարոս»-­ի 4­րդ փուլ

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Ֆրանսիայի բաց առաջնությունում: «Ռոլան Գարոս»-­ի երրորդ փուլում Ջոկովիչը մրցում էր Արգենտինան ներկայացնող Դիեգո Շվարցմանի հետ: 3 ժամ 18 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը դժվարին հաղթանակ տոնեց 7:5, 3:6, 6:3, 1:6, 1:6 հաշվով: Հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել նաև իսպանացի Ռաֆայել Նադալը, ով առանց մեծ դժվարության հետագա պայքարից դուրս թողեց Նիկոլոզ Բասիլաշվիլիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս