Կտավատի սերմերից պատրաստված ըմպելիք՝ ցելյուլիտի դեմ պայքարելու և մաշկի վիճակը լավացնելու համար

Ցելյուլիտը լուրջ էսթետիկ խնդիր է բազմաթիվ կանանց համար։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն բավական տարածված երևույթ է և կապված է ավելորդ քաշի, ինչպես նաև հորմոնալ անհավասարակշռության և լիմֆատիկ համակարգի աշխատանքի խանգարման հետ։ Չնայած այն առողջության համար վտանգ չի ներկայացնում, շատ կանայք են դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցներ որոնում։ Խնդրից ազատվել հնարավոր է առողջ սննդակարգի և մի քանի բնական միջոցների օգտագործման միջոցով։ Ցելյուլիտի դեմ պայքարի արդյունավետ միջոցների մեկը կտավատն է, որը լավացնում է մաշկի տակ գտնվող ճարպային բջիջների և մաշկի վիճակը։

Կտավատի սերմերից պատրաստված բուժիչ ըմպելիքը նպաստում է օրգանիզմի մաքրմանը և դրանից ավելորդ հեղուկի դուրսբերմանը։ Այն հավատարիմ ընկեր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից և ցելյուլիտից։ Կտավատի սերմերը բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր և անփոխարինելի ճարպաթթուներ են պարունակում, որոնք օգտակար են մաշկի համար։ Այն մանրաթելեր է պարունակում, որոնք լավացնում են ճարպերի մշակումը և նպաստում օրգանիզմից շլակների դուրսբերմանը։ Օմեգա-3 ճարպաթթուները հակաբորբոքային ազդեցություն են ունենում, կտավատի սերմերը նաև B խմբի վիտամիններ և ֆոլաթթու են պարունակում, որոնք մաշկին հարկավոր են ձիգ, երիտասարդ տեսք ունենալու համար։

Ինչպես պատրաստել բուժիչ ըմպելիքը. բաղադրիչներ

Կարդացեք նաև

  • 5 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 50 գրամ
  • 1 լիտր ջուր։

Պատրաստման եղանակը

  • Եռացրեք ջուրը, ավելացրեք կտավատի սերմերը։
  • Կրակին թողեք 2 րոպե, ապա ըմպելքը լցրեք ապակե տարայի մեջ։
  • Երբ ըմպելիքը սառչի, կարող եք խմել այն։
  • Գերադասելի է ըմպելիքը պատրաստել երեկոյան։

Օգտագործման եղանակը

  • Օգտագործեք օրվա ընթացքում 3-4 անգամ, յուրաքանչյուր անգամ՝ կես բաժակ։
  • Աշխատեք ըմպելիքն օգտագործել սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Սա կօգնի ավելի քիչ ուտել։
  • Հարկավոր է խմել մեկ շաբաթվա ընթացքում, ապա մեկ շաբաթ ընդմիջել։

Հակացուցումներ

  • Կտավատի սերմերից պատրաստված ըմպելիքը կարող է խանգարել որոշ դեղամիջոցների յուրացմանը։ Այդ պատճառով, եթե դեղեր եք ընդունում, նախքան ըմպելիքի օգտագործումը խորհրդակցեք բժշկի հետ։
  • Ըմպելիքը խորհուրդ չի տրվում օգտագործել աղիների հետ խնդիրների առկայության դեպքում։
  • Խորհուրդ չի տրվում օգտագործել կանանց, ովքեր էնդոմետրիոզով են տառապում։
  • Չի կարելի գերազանցել խորհուրդ տրվող չափաքանակը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս