Նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում թանկացել է
Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2017թ. 1-ին եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական կտրվածքով 32 157.5 դրամ։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այս զամբյուղի արժեքը հաշվարկում է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։ Պարենային զամբյուղը ներառում է 11 անուն սննդամթերք՝ այնպիսի քանակությամբ, որն ապահովում է օրական 2 412.1 կկալ էներգետիկա՝ 1 շնչի հաշվով։
Սպառողական զամբյուղի արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 56 918.7 դրամ (հաշվարկվում է պարենային զամբյուղի հիման վրա՝ բազմապատկելով այն 1.77 գործակցով)։
Հիշեցնենք, որ 2016 թվականի 4-րդ եռամսյակի ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը 30 934.3 դրամ էր, իսկ նվազագույն սպառողական զամբյուղինը՝ 54 753.7 դրամ։
Այսպիսով, պարենային զամբյուղի գինը տարվա առաջին եռամսյակում աճել է 1223,2 դրամով կամ մոտ 4%-ով, իսկ սպառողական զամբյուղի արժեքը՝ 2165 դրամով։