
Երևանի կենդանաբանական այգին անցած տարի ունեցել է 244,6 հազար այցելու

ՀՀ-ում գործող միակ պետական՝ Երևանի կենդանաբանական այգին 2016 թվականին ունեցել է 244,6 հազար այցելու, որոնցից 20,3 հազարը եղել են միջոցառումների շրջանակներում անվճար այցելուներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Մուտքի վճարումներից կենդանաբանական այգին նախորդ տարի ստացել է 145,5 մլն դրամ։ Սակայն այգու եկամտի հիմնական մասը՝ 273 մլն դրամ, ստացվել է ՀՀ պետական բյուջեից։
Կենդանաբանական այգին 3,7 մլն դրամի մուտքեր է ունեցել նվիրատվություններից, 26,4 մլն դրամ՝ այլ աղբյուրներից։
Այգու ընդհանուր հասույթը 2016 թվականին կազմել է 448,6 մլն դրամ։
Ծախսերը նույն տարում կազմել են 448,3 մլն դրամ, որից 154 մլն դրամը՝ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ։