Բաժիններ՝

Գիտնականներն ավելի երկար ապրելու նոր միջոց են հայտնաբերել

Մեծ ընտանիքները եւ ամուր սոցիալական կապերը պրիմատներին օգնում են ավելի երկար ապրել: Դա, պարզել են Էքսետերի համալսարանի գիտնականները՝ 21 տարվա ընթացքում Պուերտո Ռիկոյում ուսումնասիրելով շուրջ հազար մակաք-ռեզուսների:

Արդյունքը, մասնագետների կարծիքով՝ կիրառելի է նաեւ մարդու նկատմամբ: Հետազոտության  մամուլի տեղակագիրը հրապարակված Է Phys.org կայքում:

Որպես պրիմատների մոտ սոցիալական կապերի քանակի ցուցանիշ կենսաբանները վերցրել են անհատի մերձավորների թիվը: Պարզվել է, որ հարազատներից յուրաքանչյուրն առաջիկա տարում կենդանու մահվան հավանականությունը նվազեցրել է 2,3 տոկոսով:

Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները կօգնեն իմանալու, թե ինչպես են հնադարյան մարդիկ գոյակցել միմյանց հետ, եւ դա ազդել է արդյոք նրանց կյանքի որակի վրա: Քանի որ սոցիալական կապերը նպաստում են երկարակեցությանը, էվոլյուցիան կարող էր, այդ կերպ, նպաստել նախնադարյան հասարակությունների զարգացմանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031