Քաղցկեղը ախտորոշող բիոչիպերը ներմուծվելու են Հայաստան. Բիոչիպի ճշգրտությունը 95 տոկոս է

Նիժնի Նովգորոդի «Բիոչիպ» գիտաարտադրական ընկերությունում արտադրվող բիոչիպերի առաջին խմբաքանակը ներմուծվելու է Հայաստանի ուռուցքաբանական կենտրոններ: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ուռուցքաբան Սվյատոսլավ Զինովևը (Նիժնի Նովգորոդ):

«Այս փոքրիկ բիոչիպում կան հատուկ սպիտակուցներ, որոնք քաղցկեղը հայտնաբերելու դեպքում լուսավորվում են: Նմանատիպ սարք աշխարհում դեռևս չկա: Այդ է վկայում Ճապոնիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների համաշխարհային ուռուցքաբանական կենտրոնների կարծիքը: Մենք հանդիպել ենք Առողջապահության նախարարի հետ և եկել այն եզրակացության, որ առաջին խմբաքանակը Հայաստանի ուռուցքաբանական կենտրոններ է ներմուծվելու անվճար»,- նշեց Զինովևը:

Ուռուցքաբանի խոսքով` քաղցկեղի սկզբնական փուլում 1-2 օրվա ընթացքում արդեն իսկ կարող է ախտորոշվել հիվանդությունը:

«Այս բիոչիպը փոխարինում է հետազոտական լաբորատորիան: Բիոչիպի ճշգրտությունը կազմում է 95 տոկոս»,- նշեց Զինովևը:

Կարդացեք նաև

Նիժնի Նովգորոդի «Բիոչիպ» գիտաարտադրական ընկերության ֆինանսական տնօրեն Դմիտրի Տաբունինի խոսքով` ժամանակակից աշխարհում մարդը հաճախ չի կարողանում հաղթահարել քաղցկեղը, քանզի նա չի սովորել ճիշտ և ժամանակին դա ախտորոշել:

«Հայաստանում գրեթե 50 տոկոսի մոտ քաղցկեղը հայտնաբերվում է 3-4 փուլում: Մեր ընկերությունը գտել է այդ խնդրի լուծման ճանապարհը, որպեսզի մարդիկ կարողանան հնարավորինս շուտ ախտորոշել այդ հիվանդությունը»,- ասաց Տաբունինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031