
Համաշխարհային բանկը 150 մլն դոլարի փոխառություն է տրամադրել Ուկրաինային

Համաշխարհային բանկը որոշել է 150 մլն դոլարի նոր փոխառություն տրամադրել Ուկրաինային: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնի է դարձել բանկի աղբյուրներից, որոշումն ընդունվել է կազմակերպության տնօրենների խորհրդի մայիսի 2-ի նիստում։
Փոխառությունը տրամադրվում է Ուկրաինայի ներմուծմանարտահանման բանկին՝ Կիեւի սուվերեն երաշխիքներով: Ավելի վաղ վերը նշված բանկը հայտնել է, որ այդ նախագծի նպատակը երկարաժամկետ ֆինանսավորումից օգտվելու հնարավորության ընդլայնումն է «դեպի արտահանում կողմնորոշված փոքր ու միջին ձեռնարկությունների» համար։